Հետևեք մեզ։

Ուղերձս ուղիղ Հեյդարի որդի Ալիևին է ուղղված՝ ադրբեջանցի չես տեսնի այստեղ․ Բագրատ սրբազան

01:03, 23 հուլիս 2024
Ուղերձս ուղիղ Հեյդարի որդի Ալիևին է ուղղված՝ ադրբեջանցի չես տեսնի այստեղ․ Բագրատ սրբազան
Ադրբեջանից խոսել են ԵԱՀԿ Մինսկի լուծարման, ադրբեջանցիների վերադարձի և երրորդ երկրի կողմից նրանց անվտանգությունն ապահովելու, ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին: Հայաստանից լուռ են, կարծես իրենք գոյություն չունեն: Իսկ այստեղի որոշ գործիչներ, որոնք իրենց հռչակել են արևմտամետներ, լծված են այդ քարոզչությունն արդարացնելուն։
Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում ասել է Բագրատ սրբազանն՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին․
 
«Քանի Հայաստանի Հանրապետությունում հայրենատեր ժողովուրդը ապրում, գործում, ստեղծում և պայքարում է, ականջիդ ետևը կտեսնես, ադրբեջանցի չես տեսնի այստեղ։
Ուղերձս ուղիղ Հեյդարի որդի Ալիևին է ուղղված։
Սա անպատվություն է, որ այս աստիճանի վրա մենք պետք է պատասխանենք։ Սա նշանակում է, որ մենք երաշխավոր ու պաշտպան կառավարություն չունենք»։