Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի մեծ մասը համաձայնեցված է։
«Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրին, ապա, ըստ իսնԱԳ նախարարի տրամադրած տեղեկատվության՝ տեքստի 80-90 տոկոսը համաձայնեցված է»,- ասել է նա շաբաթ օրը;
Ալիևը հավելել է, որ Հայաստանը համաձայնել է տեսքտից հեռացնել Ղարաբաղի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, և «այդպիսով առաջընթաց է գրանցվել կարգավորման գործընթացում»։
Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ երկու հարց բաց է մնում։
Նախ, նրա խոսքով, Բաքուն Երեւանից դրական արձագանք է ակնկալում առաջարկների փաթեթին։ Երկրորդ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու առաջարկով։