Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը գործընկերներ փնտրելիս չի գնա Կիևի վարչակարգի ճանապարհով՝ ընտրություն կատարելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ապավինում ենք Հայաստանի քաղաքական իմաստությանը, հարգում ենք նման փնտրտուքները, պարզապես չէինք ցանկանա, որ այդ փնտրտուքները կատարվեին այնպես, ինչպես ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը, այսինքն՝ «կամ-կամ»։ Այլընտրանքային քաղաքական տեսլականի նման բացակայությունն այն չէ, ինչ մենք կցանկանայինք տեսնել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանին 10 միլիոն եվրոյի ռազմատեխնիկական օգնություն տրամադրելու ԵՄ որոշումը մեկնաբանելու խնդրանքին։
Միաժամանակ Պեսկովը նշել է, որ «Հայաստանն ինքնիշխան երկիր է, որն ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ոլորտները»։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար դաշնակից և եղբայրական երկիր է։
Շնորհակալություն եմ հայտնում ԵՄ-ին Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար. Պապիկյան