Կրեմլը դեռևս չի մեկնաբանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ազատազրկվածների փոխանակման լուրը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք դեռ ոչինչ չենք ասում այս թեմայով», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը Անկարայի օդանավակայանում փոխանակման փաստի մասին NTV հեռուստաալիքի հաղորդագրությունները հաստատելու կամ հերքելու խնդրանքին։
Ավելի վաղ NTV-ն հայտնել էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Անկարայի օդանավակայանում փոխանակում են 26 ազատազրկվածների։
Ռուս գերիներ տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում