Հետևեք մեզ։

Անապայում ջրահեղձ եղած երեք հայերը Ջավախքից էին, նրանցից մեկի կինը երեխայի է սպասում․ մանրամասներ

11:44, 05 օգոստոս 2024
Անապայում ջրահեղձ եղած երեք հայերը  Ջավախքից էին, նրանցից մեկի կինը երեխայի է սպասում․ մանրամասներ

Ավելի վաղ Hayastan.newsհայտնել էր, որ Անապայում երեք հայ դժբախտ պատահարի զոհ է դարձել։

Ողբերգական դեպքի մասին Hayastan.news-ին մանրամասներ են հայտնի դարձել։ Ազգությամբ հայ երիտասարդները Ջավախքից են՝ Գանձա և Խանչալի գյուղերից։

36-ամյա Կարենը և 31-ամյա Վիգենը եղբայրներ են եղել, նրանք Անապայում բիզնես էին հիմնել, որոշակի հաջողություններ գրանցելուց հետո իրենց մոտ աշխատելու են հրավիրել նաև իրենց մորաքրոջ որդուն՝ 20-ամյա երիտասարդին։ 

Ողբերգական դեպքի օրը հարազատները որոշել են հիդրոցիկլ վարել, իսկ հարազատներից մեկը նկարահանել է նրանց ժամանցը։ Սակայն, հիդրոցիկլը կտրուկ շրջվել է, երիտասարդները հայտնվել են լճում, որտեղ լողալը խստիվ արգելված է եղել։ Նրանց կյանքը փրկել չի հաջողվել, մարմինները հայտնաբերվել է դեպքից ժամեր անց։

Մահացած երիտասարդներից մեկի կինը երեխայի է սպասում։