Հետևեք մեզ։

Վահան Քերոբյանը չի մեկնի ԱՄՆ․ դատարանը մերժեց միջնորդությունը

18:39, 08 օգոստոս 2024
Վահան Քերոբյանը չի մեկնի ԱՄՆ․ դատարանը մերժեց միջնորդությունը

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կարող մեկնել ԱՄՆ՝ ամերիկյան համալսարան ընդունված որդուն ուղեկցելու նպատակով։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։ Քերոբյանի պաշտպանները միջնորդել էին կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը, կամ թույլատրել 15 օրով բացակայել Հայաստանից, կամ փոփոխել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելը և ավելի խիստ խափանման միջոց` 2 մլն դրամ գրավ կիրառել։

 

Հիշեցնենք` Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների վարույթով։

Վերլուծական