Հետևեք մեզ։

Վերաքննիչն Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանին տնային կալանքից ՔԿՀ տանելու որոշում է կայացրել

14:45, 09 օգոստոս 2024
Վերաքննիչն Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանին տնային կալանքից ՔԿՀ տանելու որոշում է կայացրել

Վերաքննիչ դատարանը  բավարարել է վերաքնիչ բողոքն ու Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանին տնային կալանքից ՔԿՀ տանելու որոշում է կայացրել։

Հիշեցննեք՝ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի («Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը») 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 46(հանցակցություն)-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի («Կաշառք տալը») 2-րդ մասի 3-րդ կետի և 437-րդ հոդվածի («Կաշառքի միջնորդությունը») 1-ին մասի հատկանիշներով։ 

 

Դատարանը Արաբկիրի թաղապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ կիրառել

Վերլուծական