Ակնհայտ է, որ ուկրաինական հրթիռային հարձակումները և անօդաչու թռչող սարքերի հարձակումները ռուսական շրջանների վրա ակնհայտորեն ահաբեկչական բնույթ ունեն։ Մենք խստորեն դատապարտում ենք այս բարբարոս ահաբեկչական գործողությունները, որոնք ուղղված են քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը, խաղաղ բնակիչներին սպանելուն և ահաբեկելուն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կասկած չունենք, որ այդ հանցագործությունների կազմակերպիչներն ու հեղինակները, ներառյալ նրանց օտարերկրյա կուրատորները, պատասխանատվության են ենթարկվելու դրանց համար։ Ռուսաստանի զինված ուժերի կոշտ պատասխանը երկար սպասել չի տա»,-ասել է Զախարովան։
Նա ևս մեկ անգամ կոչ է արել միջազգային կազմակերպություններին դատապարտել ուկրաինացի զինյալների ահաբեկչական հարձակումները։
«Թեև վստահ ենք, որ պատասխանը լինելու է պատկան կառույցների խայտառակ լռությունը»-հավելել է Զախարովան։