Հետևեք մեզ։

Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Բելառուսի ԱԳՆ

18:12, 21 օգոստոս 2024
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Բելառուսի ԱԳՆ
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն՝ Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ակցիայի համար։                  
                                                   
Հիշեցնենք՝ քաղաքացիներն ի պատասխան Լուկաշենկոյի վիրավորական արտահայտության, այսօր ձվերով, լոլիկով և կարտոֆիլով հարվածել են դեսպանատան շենքին։ Բելառուսի ԱԳՆ–ն կատարվածը վանդալիզմ է որակել։