Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Իրանի նախկին նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Fars-ի հրապարակած տեղեկությունը։ Այս մասին ասվում է Իրանի գլխավոր շտաբի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչությունը կեղծ է համարել այն տվյալները, որ ուղղաթիռը չի կարողացել բարձրություն հավաքել և բախվել է սարին՝ ինքնաթիռում ավելորդ քաշի պատճառով։
Օգոստոսի 21-ին հաղորդվել էր, որ պարզվել է Իրանի նախկին նախագահի ուղղաթիռի կործանման վերջնական պատճառը։ Fars գործակալությունը ընդգծել է, որ օդանավում եղել է երկու ավելի մարդ, քան պահանջվում է անվտանգության կանոններով։ Հստակեցվում է, որ գործի քննության ընթացքում հարցաքննվել է 30 հազար մարդ։