Հետևեք մեզ։

Բռնապետը դավաճանել է և՛ բելառուսներին, և՛ հայերին․ բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչը՝ Լուկաշենկոյի մասին

23:44, 21 օգոստոս 2024
Բռնապետը դավաճանել է և՛ բելառուսներին, և՛ հայերին․ բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչը՝ Լուկաշենկոյի մասին

Բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան X-ի իր էջում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ «Հայերն ում են պետք, բացի մեզնից» հայտարարությանը՝ դատապարտելով դրանք:

«Մենք կտրականապես դատապարտում ենք Լուկաշենկոյի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին հնչած վրդովեցուցիչ վիրավորանքները: Բռնապետը դավաճանել է և՛ բելառուսներին, և՛ հայերին՝ հանդես գալով Կրեմլի անունից։ Բելառուսները կանգնած են Հայաստանի բարեկամ ժողովրդի կողքին և մենք ձգտում ենք ամրապնդել մեր կապերը»,- գրել է նա։

 

Ո՞ւմ են պետք հայերը՝ մեզանից բացի, ոչ ոքի պետք չեն, ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն․ Լուկաշենկո (տեսանյութ)