Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին պատժատեսակը փոխելու և նրան ազատազրկելու վերաբերյալ։ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն ավելի վաղ անգրագետ ծառայություն է որակել Պրոբացիայի ծառայությունը, նշելով, որ այս կառույցի գործողություններն ապօրինի են։
Գորիսի քաղաքապետի դեմ սկսված իրավական գործընթացը որքանո՞վ է պրոբացիայի ծառայության տիրույթում, «Հրապարակ»-ի հարցին Առուշ Առուշանյանը պատասխանել է, որ պրոբացիան արել է այն, ինչը գտել է, որ իր լիազորությունների տիրույթում է։
«Ես այս գործով դեռևս փաստաբան չունեմ։ Չեմ կիսում փաստաբանի այդ տեսակետը, որ պրոբացիայի ծառայությունն անգրագիտություն է արել։ Այս կառույցն արել է այն, ինչը գտել է, որ իր լիազորությունների տիրույթում է։ Մենք էլ մեր գործառույթն ենք կատարել, ավագանին էլ իր գործառույթը։ Դատարանը կտա այս հարցի վերջնական լուծումը։ Ես, լինելով պաշտոնյա՝ մեծագույն հարգանք ունեմ պետական կառույցների նկատմամբ»,-նշեց նա։
Մանրամասները՝ սկղբնազբյուր կայքում։