Ինստագրամյան իր էջում Անի Քոչարը գրում է․ «Ինձ համար, խոշոր հաշվով, էական չէ, թե տարվա, որ եղանակն է, ինչ ամիս է, կարևորը, որ կա կյանքը և դրա ամեն օրն ինձ համար շնորհ է: Աստծո պարգև է շարունակել վայելել իմ հրաշքների ներկայությունը: Պատրաստվում եմ սրտի 1-ին վիրահատությանը և մինչ դա մի բան եմ ցանկանում կրկնել՝
Տերը իրեն հուսացողին ամոթով չի՛ թողնում և Աստված չի՛ պատժում: Նրա շնորհներն այնքան առատ են իմ կյանքում (երկու երեխաներս վարձքս են Բարձրյալից):
Առողջական խնդիրների ճնշող մեծամասնությունը սթրեսից ու ապրումներից է. դա Աստծո պատիժ չէ, այլ հերթական մի փորձություն, որը պետք է անցնել առանց չարանալու»։