Մոնղոլիայի իշխանությունները բացատրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանով ձերբակալելու մերժումը էներգետիկ կախվածությամբ և չեզոքության քաղաքականությամբ, գրում է Politico-ն՝ հղում անելով երկրի կառավարության ներկայացուցչին:
Ներկայացուցչի խոսքերով, Մոնղոլիան ներմուծում է նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը հարևան երկրներից:
«Այս մատակարարումները վճռորոշ նշանակություն ունեն մեր գոյության և մեր ժողովրդի գոյության ապահովման համար»,- ընդգծել է նա:
Կառավարության ներկայացուցիչը ավելացրել է, որ Ուլան Բատորը «միշտ պահպանել է չեզոքության քաղաքականությունը իր բոլոր դիվանագիտական հարաբերություններում»:
Հիշեցնենք, որ Մոնղոլիան ստորագրել է Հռոմի ստատուտը և ճանաչում է ՄՔԴ-ի իրավասությունը, որը Պուտինին ձերբակալելու հրաման է տվել: Իսկ օրեր առաջ, Պուտինն այցելել էր Մոնղոլիա: