Ես ուզում եմ, որ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Սահմանադրություն կարդա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Գրիգոր Մինասյանի գրառմանը, որում իր տեղակալ Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը համարել էր անարդար ու մանրախնդիր հարձակումների հետևանք։
«Փաստորեն՝ Արդարադատության նախարարը Սահմանադրությունը չի կարդացել, և չգիտի, որ պատգամավորները խժդժություններով չեն զբաղվում, նրանք իրացնում են իրենց սահմանադրական լիազորությունները։ Արդարադատության նախարարը երեկ շատ անթույլատրելի վտանգավոր հայտարարություն է արել՝ պատգամավորներին մեղադրում է խարդավանքների մեջ։ Դա սահմանադրական կարգի հետ կապված բանավոր տեքստ է»,-ասաց Քոչարյանը։
Նա ասաց, եթե Մինասյանը մնա նախարար, նրան կհրավիրեն ԱԺ։