Հետևեք մեզ։

Միշուստինը մեկնել է Իրան

14:45, 30 սեպտեմբեր 2024
Միշուստինը մեկնել է Իրան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի պաշտոնական այցով ժամանել է Իրան, որտեղ բանակցություններ կվարի երկրի ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Այցի շրջանակում բանակցություններ տեղի կունենան ՌԴ կառավարության ղեկավարի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի,  առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի միջև։

Կողմերը կքննարկեն ռուս-իրանական առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության հարցերը, ներառյալ տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, կրթության և այլ ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացումը:

 

Միշուստինը կայցելի Երևան. հայտնի է օրն ու օրակարգը