Ամերիկյան ռեփ-արտիստ Շոն Քոմբսը, ով ավելի հայտնի է Դիդի կեղծանվամբ, վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ կապված սեքս-թրաֆիքինգի, հանցավոր գործունեության կազմակերպման և մարմնավաճառության մեղադրանքով կալանքից ազատվելու մերժման հետ։
Փի Դիդին բողոք է ներկայացրել, պնդելով, որ նա պետք է ազատ արձակվի կալանքից։
Ռեփերը բազմաթիվ սեռական ոտնձգությունների վերաբերյալ դատական հայցերի առարկա է դարձել: Սեպտեմբերին Նյու Յորքի դատարանը երաժշտին մեղադրանք է առաջադրել սեքսուալ թրաֆիքինգի, հանցավոր գործունեության և մարմնավաճառության կազմակերպման մեջ, Դիդին ներկայումս կալանքի տակ է։
Թուփաքի ընտանիքը ցանկանում է վերաբացել սպանության գործը՝ դրան Փի Դիդիի առնչությունը պարզելու համար