Հետևեք մեզ։

Ես չեմ բարձրացնելու Քյարամյանի պաշտոնանկության հարցը, ես որևէ տրամադրվածություն չունեմ, իմ անհանգստություններով էի կիսվում, է միգուցե սխալ․ Հովիկ Աղազարյան

14:30, 16 հոկտեմբեր 2024
Ես չեմ բարձրացնելու Քյարամյանի պաշտոնանկության հարցը, ես որևէ տրամադրվածություն չունեմ, իմ անհանգստություններով էի կիսվում, է միգուցե սխալ․ Հովիկ Աղազարյան

Ազգային ժողովում ոչ այնքան հաճելի իրավիճակ էր ստեղծվել, բայց դա հետևանք է այն քաղաքականության, ժողովորդավարության իմաստով, որը մեր քաղաքական թիմը որդեգրել է։ Այս մասին «Ազատության» եթերում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ում վարքագծին ու դրդապատճառներին անդրադարձել ենք։

Լրագրողի հարցին, թե ժողովորդավարությունը ենթադրում է, որ նման վարքը պետք է հետևանքներ առաջացնի, և արդյո՞ք  Աղազարյանը կարծում է, որ Քյարամյանը պետք է պաշտոնանկ արվի, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Սպասենք հետևանքներին։ Ես կարծում եմ, որ նման վարքի տեր մարդը նպատակահարմար չի, որ ղեկավարի այն կառույցը, որն ինքը ղեկավարում է»։

Հարցին՝  վարչությունո՞ւմ, թե՞ խմբակցությունում պետք է հարցը քննարկման առարկա դառնա, Աղազարյանն ասում է, որ ոչինչ չի կարող ասել։

Հարցին, թե ինքը բարձրացնելո՞ւ է այդ հարցը, Աղազարյանն ասաց․ «Ես չեմ բարձրացնելու, ես որևէ տրամադրվածություն չունեմ։ Եթե հետևել եք իմ ելույթին, ապա այնտեղ որևէ անձնական որակավորում չկար, իմ անհանգստություններով էի կիսվում, է միգուցե սխալ։ Բայց հետո, մինչև իմ ելույթը, և դրանից հետո, պարոն Քյարամյանի պահվածքը՝ մատնանշելով սև շորով պատգամավորի, դա ամենադաժան երազում էլ չէիր կարող պատկերացնել, որ նման արտահայտություն որևը մեկը թույլ կտա։ Մենք պատգամավորներով կարանք իրար վրա շիշ էլ շպրտենք, շատ ներողություն, մարդ ենք,  ցենզուրայից դուրս բառ էլ ասենք, որովհետև մենք պատգամավորներ ենք, մենք ընտանիք ենք՝ դիմադիր, թե ընդդիմադիր։ Իսկ երբ նման ռանգի պաշտոնյա է գալիս, և այդ գերատեսչությունը ղեկավարող պաշտոնյան է գալիս, այն քո անհանգստություններն ավելի են հիմնավորվում, որ երբեմն կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց»։