Մոսկվայի քաղաքապետարանն արգելել է քաղաքում անօդաչու թռչող սարքերի՝ դրոնների թռիչքները։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ որոշումը ստորագրվել է Մոսկվայի օպերատիվ շտաբի նիստում։
«Փաստաթղթով կանոնակարգվում է քաղաքի վրայով ԱԹՍ-ների թռիչքների թույլտվությունների տրամադրման կարգը։ Կթույլատրվեն այն թռիչքները, որոնք անհրաժեշտ են պետական կարիքների համար»,- հայտնում է քաղաքապետարանը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ըստ ՌԴ նախագահի աշխատակազմի՝ Կիևը փորձել է անօդաչուներով հարվածներ հասցնել Կրեմլին: