Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում խոսել էր ընկերուհիների դավաճանության մասին․
«Տարիներ առաջ, երբ ես համարյա նշանված էի, մատանին մատիս էր, այդ շրջանում իմանում եմ, որ իմ ամենամտերիմ ընկերուհին, ում հետ ես որոշում էի, թե ինչ պետք է կրեմ նշանդրեքիս օրը, ինչ դիմահարդարում, վարսահարդարում պետք է անեմ, ամեն ինչ իր հետ քննարկում էի, իմ ամենամտերիմն էր, մի խոսքով, հենց այդ օրերին նա կապ է ունեցել իմ ապագա ամուսնու (լուսահոգի երգիչ Հայկո-խմբ․) հետ:
Շատերդ իրեն ճանաչում եք, դրա համար ես նրա անունը չեմ տա՝ հարգելով իր երեխային: Ես ներեցի իմ ապագա ամուսնուն, բայց չներեցի իրեն:
Նույն պատմությունն ինձ հետ տեղի ունեցավ, երբ արդեն Արմանը 3-4 տարեկան էր, ես ունեի մի ընկերուհի, ով արեց նույն բանը իմ գլխին»։
Այս հրապարակումից հետո Լիլիթ Բասյանը, ով Անահիտ Սիմոնյանի նախկին ընկերուհին էր, գրել է՝ չմանրամասնելով՝ դա արձագանք է Անահիտ Սիմոնյանին, թե ոչ․
«Իմ դեմքը, երբ լուռ հետևում եմ մարդկանց կոմեդիկ պատմություններին, որոնք նրանք հորինում են և իրենց հավատացնում, որ այդ կոմեդիկ սյուժեները ճիշտ են։ Ինչո՞ւ ես սերիալներ չեմ դիտում, քանի որ դրանք ձանձրալի են։ Նախընտրում եմ հետևել մարդկանց կոմեդիկ պատմություններին»։