Փաշինյանն աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին. գրում է Hraparak.am-ը:
Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին: Այս մասին հայտնում է MediaHub-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Irakanum.am-ն էլ հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության հինգշաբթի օրվա նիստից հետո կոշտ զրույց է ունեցել Վահե Ղազարյանի հետ, որից հետո վերջինիս ազատել է զբաղեցրած պաշտոնից։