Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության: Այս մասին ահազանգում են «Քոչար» մշակութային հիմնադրամից և հրավիրում լրատվամիջոցների ուշադրությունը։
Գործը այժմ Քննչական կոմիտեում է, Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանը վաղը փաստեր են ներկայացնելու։
«Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաև ապօրինի գործարքների հետ կապված։ Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է, Հայաստանի պետությունը կարող է կանգնել փաստի առաջ», - ասվում է հաղորդագրության մեջ։