Նոյեմբերի 25-ին «Տոսկանա» հյուրանոցում ևս մեկ բռնության դեպք է գրանցվել:
Hayastan.news-ի տեղեկություններով` ՌԴ քաղաքացի կինն իրավապահներին հայտնել է, որ Գ.Նժդեհի փողոցում գործող «Տոսկանա» հյուրանոցում իրենից 20 տարի մեծ նախկին ընկերն իրեն հավածել է:
Իրավապահներն ընթացք են տվել հաղորդմանը:
Նշենք, որ նույն հյուրանոցում նույն օրը բռնության ևս մեկ դեպք էր գրանցվել, որի մասնակիցն է լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին: