ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը ի սկզբանե չի ցանկացել Փարիզում հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ, գրում է Axios-ը։
«Աղբյուրներից մեկն ասել է, որ Թրամփը ի սկզբանե դժկամ է եղել հանդիպումն անցկացնելու հարցում, բայց, ի վերջո, համաձայնել է»,- ասվում է նյութում։
Ինչպես նշել են լրագրողները, ամերիկացի քաղաքական գործչին մտափոխել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը հանդիպման նախորդ օրերին Թրամփին համոզել է համաձայնել Զելենսկու հետ հանդիպմանը։
New York Post-ն էլ հայտնել է, որ Թրամփը անտարբեր է վարվել Կիևի ղեկավար Վլադիմիր Զելենսկու նկատմամբ Փարիզում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ:
Ելիսեյան պալատում կայացել է Մակրոնի, Թրամփի և Զելենսկու հանդիպումը (տեսանյութ)