Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործը ուղարկվել է դատարան։
Նշենք, որ 8 քաղաքական գործիչներին առաջադրվել են մեղադրանքներ, որոնք որոշների դեպքում հանգում են ընդհուպ ցմահ ազատազրկման։
Հարկ ենք համարում նշել, որ սույն գործում ներգրավված անձինք 15-ն են։ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Բաբայանի, ՊԲ հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լյովա Մնացականյանի, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանի, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի հետ նույն գործով են անցնում 2023 թվականին Արցախի բռնի օկուպացիայից հետո Բաքվի կողմից գերեվարված ևս 8 քաղաքացիական անձինք․ նրանք են Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Բաբայանը։ Այս գործով վերոնշյալ անձնաց առաջադրվել են ընդհանուր առմանբ 24 հոդվածներով մեղադրանքներ
Այս գործից անջատված է և առանձին քննության է ենթարկվում Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Վարդանյանի գործը։