Հետևեք մեզ։

Շատերն են անցնում մենթալ խնդիրների միջով, ես՝ նույնպես․ Բրյունետը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին

10:41, 12 մայիս 2023
Շատերն են անցնում մենթալ խնդիրների միջով, ես՝ նույնպես․ Բրյունետը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին

«Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակչից հետո մասնակիցները պատասխանել են լրագրողների հարցրեին։ Հայաստանի պատվիչակ Բրյունետին հարցրել են իր երգում հնչող «panic attacks» (տագնապի նոպաներ) արտահայտության մասին, ինչին ի պատասխան երգչուհին ասել է, որ իրեն դժվար է խոսել այդ մասին։

 

«Դժվար է խոսել, բայց երբ ես ասում եմ «տագնապ», ես նկատի ունեմ հենց դա: Շատերն են անցնում մենթալ խնդիրների միջով, ես՝ նույնպես: Պարզապես, ուզում եմ ասել, որ նորմալ է, երբ տրամադրությունդ լավ չէ: Պետք է, ուղղակի, լինես լավը, անես լավը ու լավ տեսք ունենաս»,-նշել է երգչուհին:

Ինչ վերաբերումէ երգչուհու նշած անակնկալին, ապա դա ելույթում պարային հատվածի մասին էր․«Ես սիրում եմ պարել, ևայդ պարային հատվածի մասին մտածել էինք դեռևս այն ժամանակ, երբ ես գրում էի երգը։ Անակնկալը հենց դա էր»։

 

Եզրափակիչ անցած երկրների ցանկն՝ այստեղ և այստեղ։

 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ

 

 

Վերլուծական