Լաս Վեգասի Trump International հյուրանոցի մուտքի մոտ Tesla Cybertruck մեքենայի պայթյունը տեղի է ունեցել սրահում մեծ քանակությամբ հրավառության կամ ռումբի պատճառով: Պայթյունը պայմանավորված չէ էլեկտրամոբիլի հետ։ Այս մասին X-ի իր էջում գրել է ամերիկացի ձեռնարկատեր, Tesla ընկերության սեփականատեր Իլոն Մասկը։
Նա չի բացառել, որ պայթյունը կարող է կապված լինել Նոր Օռլեանի ահաբեկչության հետ:
Լաս Վեգասում Դոնալդ Թրամփի հյուրանոցի մոտ էլեկտրամոբիլ է պայթել. կան տուժածներ և զոհ