Ինչպես հայտնել ենք` Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել: Պատճառը օդորակման համակարգում անսարքությունն է եղել:
Ինքնաթիռում եղել է 86 ուղևոր և անձնակազմի չորս անդամ, ոչ ոք չի տուժել:
Hayastan.news-ը «Զվարթնոցից» տեղեկացավ, որ 4331 չվերթը, որի վայրէջքը Երևանում նախատեսված էր 16:30-ին, կիրականացվի ավելի ուշ: Ինքնաթիռի վայրէջքի ժամը նախատեսված է Երևանի ժամանակով 23:25-ին:
Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռն անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել