Հետևեք մեզ։

Սամվել Բաբայանն Արայիկ Հարությունյանից պահանջում է իրեն նշանակել Արցախի պետնախարար․ հայտարարություն Վերածննդի հրապարակում

15:37, 15 մայիս 2023
Սամվել Բաբայանն Արայիկ Հարությունյանից պահանջում է իրեն նշանակել Արցախի պետնախարար․ հայտարարություն Վերածննդի հրապարակում

Արցախի Վերածննդի հրապարակում Սամվել Բաբայանն ու թիմակցիները հանրահավաք են հրավիրել։ Իր ելույթում Սամվել Բաբայանն ասաց, որ ոչինչ չանելու դեպքւոմ դառնալու են փախստական, այնինչն, ինքն ու ծրագիր և ցանկանում է  ծառայել ժողովրդին։

 

Նրա ելույթից հետո Արցախի Վերածննդի հրապարակում ընթերցվեց Սամվել Բաբայանի ու թիմակցիների հայտարարությունը․ «Խիստ մտահոգված լինելով Արցախում և նրա շուրջը ստեղծված ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի կապակցությամբ, անհամաձայնություն հայտնելով իշխանությունների՝ մարտահրավերին անհամարժեք գործունեությանը, ընդունելի համարելով 2020թթ ընտրությունների արդյունքներով հանրության վստահության քվեն ստացած խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի ստեղծված իրավիճակից ելքի տեսլականը, Արցախի Հանրապետության նախագահից պահանջում ենք, Սամվել Անդրանիկի Բաբայանին նշանակել Արցախի պետական նախարարի պաշտոնում»։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ