Հետևեք մեզ։

Իմ նախնիներն Արևմտյան Հայաստանից են․ Թաթա Սիմոնյանն անուղղակի պատասխանել է Փաշինյանին (լուսանկար)

19:03, 29 հունվար 2025
Իմ նախնիներն Արևմտյան Հայաստանից են․ Թաթա Սիմոնյանն անուղղակի պատասխանել է Փաշինյանին (լուսանկար)

Նիկոլ Փաշինյանի Շվեյցարայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է․«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք՝ ի՞նչ և ինչո՞ւ է տեղի ունեցել և մենք դա ինչպես ենք ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ո՞նց ա, որ 1939-ին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, իսկ ո՞նց ա, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է, պետք ա հասկանանք, թե չպետք է հասկանանք»։

 

Այս հայտարարությունը, որը Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ է դնում կամ կասկածի տակ դնելու հիմքեր է ստեղծում, տարբեր ոլորտի մասնագետների կողմից քննարկվել ու պատասխան է տրվել։

 

Այս հայտարարությանն անուղղակի անդրադարձել է Թաթա Սիմոնյանը։

 

Երգիչն իր ինստագրամյան էջի պատմություններ բաժնում գրություն է արել․ «Իմ նախնիներն Արևմտյան Հայաստանից են․․․»։ Թաթա Սիմոնյանը տեղադրել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պատկերը՝ հիշելու ու պահանջելու խորհրդանիշ անմոռուկով։

Երգիչը կից տեղադրել է նաև իր «Երանի» երգը։

 

Վերլուծական