Նիկոլ Փաշինյանի Շվեյցարայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է․«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք՝ ի՞նչ և ինչո՞ւ է տեղի ունեցել և մենք դա ինչպես ենք ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ո՞նց ա, որ 1939-ին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, իսկ ո՞նց ա, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է, պետք ա հասկանանք, թե չպետք է հասկանանք»։
Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, ինստագրամյան իր էջի սթորի բաժնում անուղղակի անդրադարձել է այդ թեմային․
«Ազգ, ով իր անցյալը չի հիշում, չի կարող հզորանալ»,-գրել է Մենչը, և տեղադրել հայտնի լուսանկարը։