Արցախի Վերածննդի հրապարակում Սամվել Բաբայանը հարնրահավաք է հրավիրել, որտեղ ընթերցվեց հայտարարություն, համաձայն որի՝ Սամվել Բաբայանն ու թիմակիցներն Արայիկ Հարությունյանից պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել Արցախի պետնախարար։
Սամվել Բաբայանն ասաց, որ քննարկումները շատ են, թե Ռուսաստանն ի՞նչ է ուզում, Եվրոպան ի՞նչ է ուզում, մեկ բան է կարևոր՝ մենք ի՞նչ ենք ուզում։
«Մենք մեր անկախությունը նվաճել ենք, մենք հասնելու ենք մեր նպատակին, ամեն մեկս մեր տեղը մեկը հազար ենք դարձնելու։ Ժողովուրդ, հատուկ չեմ մտել այդ դաշտ, կա խնդիր, ամենագլխավորը, որ ժողովուրդը լավ ապրի, պաշտպանված լինի, մնացածը՝ ո՞վ է ինչ արել աշխարհում, ո՞րն է ճիշտ, ժամանակը ցույց կտա։ Ես ձեզ հավատացնում եմ, որ Ադրբեջանը որպես այդպիսին, չկա այդքան։ Այն սուտը, որ հորինել են պատերազմը պարտվողները և ասել, թե ուժեղ են, դրա համար ենք պարտվել, մեծ-մեծ չխոսեմ, բայց ասեմ, որ դա սուտ է։ Չեն կարողացել պատերազմել, դրա համար էլ պարտվել են»։