Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հակիրճ անդրադարձ է արել թուրքիացի գործիչ Կարո Փայլանի այն դիտարկմանը, թե եթե Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրումից հետո գազի 40 %-ն Ադրբեջանից կարող է առնել Հայաստանը, 30 %-ը` Իրանից, 40 %-ն էլ` Ռուսաստանից, նույնն էլ ցորենը, կարող է 40 %-ը Թուրքիայից առնել, կամ այլ երկրներից։
Տնտեսագետը գրել է․ «Կարո Փայլանի հայտարարությունը զավեշտ է. Թուրքիան ինքն է Ռուսաստանից մեծ քանակությամբ ցորեն գնում, իսկ Ադրբեջանը Եվրոպական երկրների համար բնական գազի մատակարարման պայմանագիրը կատարելու համար ռուսական գազ է ներկրում և վերարտահանում»:
Գազի 40%-ը Հայաստանն Ադրբեջանից կարող է առնել, ցորենի 40%-ը՝ Թուրքիայից․Կարո Փայլան