Hayastan.news-ն այսօր հղում անելով իտալական ANSA գործակալությանը, տեղեկացրել էր, որ Իտալիայի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում առգրավվել է 2,7 տոննա կոկաին, որը նախատեսվում էր Վրաստանի Բաթումի նավահանգստի միջոցով ուղարկել Հայաստան։ Էկվադորից Իտալիա ուղարկված բանանի համար նախատեսված ավելի քան 12 մետր երկարությամբ կոնտեյներում հայտնաբերվել է թաքցված կոկաինը։
Hayastan.mews-ը Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացավ, որ հրապարակումներն ուսումնասիրվում են։
Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են՝ տեղյակ չեն, թե ով է 78 տոննա բանան պատվիրողը․ «Քանի դեռ Հայաստան չի մտել, մենք ոչ մի բանի հետ կապ չունենք, ոչ մի տեղեկություն չենք կարող ունենալ: Այդ մասով միայն Իտալիան կարող է ասել, թե ովքեր են եղել գնորդները »:
Նշենք, որ առգրավված թմրանյութը, որը հայտնաբերվել է չափազանց մաքուր որակով և անթերի վիճակում, գնահատվում է ավելի քան 800 միլիոն եվրո։