Հետևեք մեզ։

Հնարավոր է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կրկին գործադուլ սկսվի

10:30, 14 փետրվար 2025
Հնարավոր է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կրկին գործադուլ սկսվի

Հնարավոր է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կրկին գործադուլ սկսվի։ Hayastan.news-ն աղբյուրի հետ զրույցում տեղեկացավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության տված խոստումները չեն կատարվել։

 

Նշենք, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ` Էլեն Մանասերյանը և նախագահի տեղակալ` Տիրուհի Նազարեթյանը փետրվարի 10֊ին հանդիպել են ԶՊՄԿ աշխատողների բողոքի ակցիայի մասնակիցների, այնուհետև ԶՊՄԿ գլխավոր տնօրենի և գործատուի ներկայացուցիչների հետ։
7 ժամ տևած բանակցությունների արդյունքում գործատուն վերահաստատել է, որ աշխատողների կողմից աշխատանքը վերսկսելու պահից մեկ ամսվա ընթացքում կիրականացվի աշխատավարձերի վերանայման գործընթացը, սոցիալական արդարության սկզբունքով։ Երաշխավորել է, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ չի լինի հետապնդում և խտրական վերաբերմունք, նաև չեն լինի նոր ազատումներ։
Քննարկումներին մասնակցել են նաև ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Նարեկ Ղահրամանյանը։

 

Սակայն, աղբյուրը հայտնեց, որ որևէ քայլ չի արվել, ավելին՝ Քննչական կոմիտեն հարցաքննության է կանչում բանվորներին, ութ անձը, ովքեր ազատվել էին աշխատանքից, չեն վերականգնվել աշխատանքի, որը գործադուլը դադարեցնելու պահանջներից մեկն է եղել։ Նրա խոսքով՝ մՄտավախություններ կան, որ վնասի փոխհատուցումը կբարդեն բանվորների վրա։

 

«Փաշինյանին ենք առաջինը մեղադրում, որ կառավարության կողմից որևէ գործողություն չի եղել, իրա խոստումերը չի արդարացվել, մի խոսքով ինքը թքել է փայտիկին, Քաջարանում մի նիկոլական չի մնալու, որովհետև մարդիկ այս իրավիճակում էլ տեսան իր իրական դեմքը, հետո ասում է՝ ՀՀ, հարկ վճարող, աշխատեք, և այլն, բա իրավունքի պաշտպանություն չկա՞, չեն կարդացել, որ մարդիկ նաև բողոքելու իրավունք ունեն, հազարավորները իրենց ընտանիքի միակ աշխատողն են, գիտի այդ տներում իրավիճակն ինչ է լինում»։

 

Դիտարկմանը, թե Կոմբինատը մեկ ամսյա ժամկետում է խոստացել բարձրացնել աշխատավարձերը, աղբյուրն ասաց, որ 2500 և ավելի մարդու աշպատավարձը մեկ ամսում բարձրացնելու համար պետք  արդեն առնվազն փասթաթղթային աշխատանքներ կատարվեն․ «Միայն այդ հայտարարությունն է, ղեկավար կազմից մարդ չենք տեսել, ու թվում է, որ այս ամենը հենց Նիկոլն է անում, հենց ինքը։ Եթե պայմանները չբավարարվեն, ավելի աննահանջ գործադուլ կսկսվի, վատ ղեկավարման, անտեղյակության, մարդկանց անհիմն մեղադրելու պատճառով և պետությունն է տուժում, և աշխատավայրը, և մենք»։

 

 

Թքում ես, ցեխ է գալիս, այդ պայմաններում բանվորի աշխատավարձը չեն բարձրացնում 150 000 դրամով, պետերը 2 մլն դրամ են ստանում, Նարեկ Բաբայանն էլ օլիգարխ է դարձել, փախած է ման գալիս․ մանրամասներ՝ Պղնձամոլիբդենայինի գործադուլից

 

ԶՊՄԿ-ն կվերսկսի աշխատանքը, գործադուլը դադարեցվել է

Վերլուծական

Ամենաընթերցվածները