Հետևեք մեզ։

Պաշտոնական Հայաստանը կամ խաղաղության մուրացկանները. Լիլիթ Գալստյանն անդրադարձել է The Jerusalem Post-ի հակահայ հոդվածին

15:16, 15 փետրվար 2025
Պաշտոնական Հայաստանը կամ խաղաղության մուրացկանները. Լիլիթ Գալստյանն անդրադարձել է The Jerusalem Post-ի հակահայ հոդվածին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.

 

««ԱԴՐԲԵՋԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՋԱԿՑԵԼԸ ԲԽՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՇԱՀԵՐԻՑ».
 
Վերոհիշյալ վերտառությամբ հոդվածը լույս է տեսել փետրվարի 13-ին, Իսրայելում հրատարակվող “The Jerusalem Post” պարբերականում/ It is in Israel’s interest backing Azerbaijan in its conflict with Armenia/
Հեղինակը՝ MORDECHAI KEDAR -ը, մասնավորապես հետևյալ հաստատումներն է կատարում՝

 

.Ադրբեջանի ռազմավարական դիրքն առանցքային նշանակություն ունի Իսրայելի անվտանգության համար․ հետևաբար բացարձակ անհրաժեշտություն է որպեսզի, որպես դաշնակցի, Իսրայելը  աջակցի Ադրբեջանին։


.Իսրայելը՝ բոլոր հակամարտություններում պետք է աջակցի Ադրբեջանին, հատկապես Իրանի և նրա դաշնակից Հայաստանի դեմ  կոնֆլիկտներում։


.Իսրայելը պետք է աջակցի Ադրբեջանին՝ վերահսկողություն սահմանելու Զանգեզուրի միջանցքի վրա։


.Բաքուն նավթ է վաճառում Իսրայելին, իսրայելական զենքեր է գնում, Իրանին մշտադիտարկելու համար բազա է տրամադրում, սա նշանակում է, որ Ադրբեջանը Իսրայելի անվտանգության համար առանցքային նշանակություն ունի։

Իսկ պաշտոնական Հայաստանը կամ խաղաղության մուրացկանները՝

 

.հակառակ միջազգայնորոն հիմնավորված փաստերին, որ ադրբեջանական ագրեսիային մասնակից են եղել թուրքական, իսրայելական և այլ վարձկաններ, երբեք միջազգային հարթակներում չբարձրաձայնեց և չխաղարկեց այս իրողությունը։


.Հակառակը՝ Արցախը ճանաճելով Ադրբեջանի մաս, կանաչ լույս վառեց ցեղասպանի առջև, նաև հիմնավորեց, թե մենք մեր սեփական հողում օկուպանտ ենք։


.Ու այսօր Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի երկրորդ հայցն է ներկայացնում Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ պահանջելով լիարժեք փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար։ 


Դե հրաժարվելով Արցախից, նիկոլը հիմնավորեց մեր «օկուպանտ կամ սեպարատիստ» լինելը։


.Հիմա Ադրնեջանը նաև իր ագրեսիան և ցեղասպանական գործողությունները փաթեթավորում է որպես հակաահաբեկչական գործողություն։ նիկոլը հիմնավորել է սա։


.Եվ, եթե նիկոլին թվում է, թե Բաքվում խոշտանգվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությունների նկատմամբ իր լռությամբ, կամ Հայաստանում  Ռոբերտ Քոչարյանին դատելով,  բարյացակամություն է ողորմում Ադրբեջանից, սխալվում է։


. Հերթում հաջորդն ինքն է․․․


.Եվ, առհասարակ, այսպես է լինում, երբ երկրի ղեկը հայտնվում է արկածախնդիր, ապազգային, տգետ ու անհավասարակշիռ փառամոլների ձեռքը․․․


.Մենք դեռ չենք գիտակցում իրականության ողջ սարսափելիությունը․․․
Ողջ հոդվածը `

Իսրայելը պետք է աջակցի «Զանգեզուրի միջանցքը» վերահսկելու ադրբեջանական պահանջին․ The Jerusalem Post-ում խիստ հակահայ հոդված է հրապարակվել»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները