Հետևեք մեզ։

Որքան արժի Փաշինյանի գրառման Range Rover-ը․ երկու կառույց տարբեր գին է որոշել․ Մեսրոպ Առաքելյան

00:37, 16 փետրվար 2025
Որքան արժի Փաշինյանի գրառման Range Rover-ը․ երկու կառույց տարբեր գին է որոշել․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․
 
 
«Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված Range Rover ավտոմեքենա։
Պարզվում է, որ սա հերթական սխալ տեղեկությունն է։
Այդ պաշտոնյայի մասով դատարանը ապօրինի գույք է համարել տունը և դրամական միջոցները և տան փոխարեն պետությանն է փոխանցվել ապօրինի գույք չճանաչված ավտոմեքենան, ավտոտնակը և որոշակի գումար։
 
Բայց սա չի կարևոր։
 
Դատարանը այդ որոշումը կայացրել է 2023թ. հոկտեմբերին, 2023թ. դեկտեմբերին մեքենան փոխանցվել է պետգույքի վարչությանը և ահա պետգույքի վարչությունը միայն 14 ամիս հետո որոշել է այդ գույքը դնել աճուրդի։
Այսինքն, 14 ամիս է տևում մի մեքենա աճուրդի դնելը։
Եվ ամենակարևորը։
Դատարանը այդ մեքենան հաշվել է 10,200,000 դրամի փոխարեն, իսկ մեքենան աճուրդի է դրվում 5,500,000 դրամով։
Երկու գնահատումն էլ արել են պետական կառույցները»։
 
 

Վերլուծական