Հետևեք մեզ։

Ասֆալտին են «փռել» Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներին (տեսանյութ)․ shamshyan.com

00:09, 12 մարտ 2025
Ասֆալտին են «փռել» Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներին (տեսանյութ)․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները և նույն վարչության հատուկ ջոկատայինները Երևանում իրականացրել են օպերացիա։ 

Shamshyan.com-ը հայտնում է, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Թումանյան փողոցում մի քանի ավտոմեքենաներ ուղեկցում են միմյանց և կան կասկածներ, որ հնարավոր է՝ նրանց մոտ լինի զենք-զինամթերք։

Հատուկ ջոկատայինները Թումանյան փողոցում հայտնաբերում են նշված շարասյունը և 4 անձի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով տեղափոխում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։

Աղբյուրի տեղեկություններով, նշված անձին Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներն են։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

Խաչատուր Սուքիասյանը՝ Մոնակոյի կազինnյում (տեսանյութ)

 

 

Վերլուծական