Հետևեք մեզ։

Մենք ներողություն ենք խնդրում հանրությունից․ Մելիքբեկյանը երկրպագուներից ներողություն չխնդրեց և խոստացավ սեպտեմբերին մարտունակ վերադառնալ

22:04, 23 մարտ 2025
Մենք ներողություն ենք խնդրում հանրությունից․ Մելիքբեկյանը երկրպագուներից ներողություն չխնդրեց և խոստացավ սեպտեմբերին մարտունակ վերադառնալ

Հայաստանի հավաքականի հերթական պարտությունից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ում հրաժարականն օրակարգում է, Թբիլիսիում կրած խայտառակ պարտութունից հետո հանդես է եկել հայտարարությամբ։

Նա հայտնել է, որ բավական երկար շփվել է տղաների և ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։ Հայկական լրատվամիջոցներից News.am-ի հրապարակած տեսագրությունից Hayastan.news-ը ներկայացնում ՀՖՖ նախագահի հայտարարությունը։

Նա ասաց․ «Բոլորիս անունից, որովհետև մենք մի թիմ ենք, և համոզված ենք, որ որպես մեկ թիմ կարող ենք առաջ գնալ, մենք ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքի համար։ Բայց երկար զրույցից հետո մենք խոստացել ենք միմյանց և համոզվել ենք, որ որպես մեկ թիմ կարող ենք առաջ գնալ։ Անկախ այն նեգատիվից, որ կա ֆուտբոլի նկատմամբ, մենք համոզված ենք, որ կարող ենք դա հաղթահարել և հունիսին ներկայանալ այլ վիճակում, իսկ սեպտեմբերին ներկայանալ որպես մարտունակ թիմ՝ աշխարհի առաջնությանն ընդառաջ։ Սա համատեղ հայտարարություն է ֆեդերացիայի և ֆուտբոլիստների, մարզչական շտաբի կողմից»։

Ի դեպ, նկատենք, որ Մելիքբեկյանը երկրպագուներից ներողություն չխնդրեց, որովհետև պահանջում են իր հրաժարականը։

 

Մելիքբեկյանը Հրապարակը հանձնել էր վրացի երկրպագուներին, որովհետև նրանք իր հրաժարականը չեն պահանջել․ ինչպես է նա կորածանում ֆուտբոլը հանուն իրեն

Վերլուծական