Հետևեք մեզ։

Մելիքբեկյանը Հրապարակը հանձնել էր վրացի երկրպագուներին, որովհետև նրանք իր հրաժարականը չեն պահանջել․ ինչպես է նա կորածանում ֆուտբոլը հանուն իրեն

22:05, 21 մարտ 2025
Մելիքբեկյանը Հրապարակը հանձնել էր վրացի երկրպագուներին, որովհետև նրանք իր հրաժարականը չեն պահանջել․ ինչպես է նա կորածանում ֆուտբոլը հանուն իրեն

Արմեն Մելիքբեկյանը  ՔՊ-ի համար շահեկան անձ է, համատեղության կարգով նաև ՀՖՖ նախագահն է։ 

Մենք նախկինում՝ «Ողջ պատմության ընթացքում հայկական ֆուտբոլին ամենամեծ կորուստը հասցրած մարդը․ ինչո՞ւ պետք է Արմեն Մելիքբեկյանը չափազանց հեռու մնա հայկական ֆուտբոլից» վերտառությամբ հոդվածում անդրադարձել ենք, թե ինչու պետք է նա հեռանա, շատ հեռանա ֆուտբոլից, անգամ չնայի հեռուստացույցով, չնայած, նրան ֆուտբոլը հետաքրքիր չէ, չի էլ նայի, եթե մեջը փող չկա։

 

Գիտեք, չափազանց դժվար է ուժեղներին ատող մարդու մասին կոռեկտ նկարագիր գտնել, բայց փորձեմ։

 

Վերը նշված հոդվածից հետո՝ ամիսների ընթացքում, Մելիքբեկյանը, բնականաբար ավելացնելու էր այն հիմքերը, թե ինչու չպետք է լինի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։ Մարդ, ում օրոք Հենրիխ Մխիթարյանը լքել է Հայաստանի հավաքականը, սա արդեն բավարար էր, որպեսզի Ֆեդերացիայի կողքից չանցներ, բայց նա շարունակում է ավելացնել ֆուտբոլի հետ անհամատեղելիության հիմքերը, իսկ հավասարակշռությունը պահում է սնելով ՔՊ-ին։

 

Դուք, կպատկերացնենք՝ Վրաստանի հավաքականի լավագույն խաղացողը, վրաց ազգի պարծանքը լքի հավաքականը, ու ֆեդերացիայի նախագահը մնա նույնը։ Հենց դրա համար մենք պարտվում ենք նրանց, և ոչ միայն նրանց։

 

Արմեն Մելիքբեկյանին եթե ֆուտբոլը հետաքրքրի, ապա ֆուտբոլը կլինի ֆուտբոլ։ Իհարկե, նաև պարտվելու ենք, բայց այս կե՞րպ, գրեթե զրո խաղային դրվագ ցույց տալո՞վ։ Ես չգիտեմ, վիճակագիրները կասեն՝ աշխարհում քանի հավաքական է պարտվել Ֆարերյան կղզիների թիմին, բացի մեզնից։ Եվ եթե կան պարտվողներ, ապա նրանք որքան գումար են ծախսել ֆեդերացիայում, մենք՝ որքան։ 

 

Հիմա, ըստ էության։

 

Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը պահանջում են երկրպագուները ամիսներ շարունակ, ակցիաներեն իրականացնում, հիմնավորում են և այլն։ Մելիքբեկյանին աջակցում են ՔՊ-ական պատգամավորներն ու պաշտոնյաները, որոնց հիմնական մասն առնչություն չունեն ֆուտբոլի հետ։ 

 

Մարզադաշտը, թե ինքը․

 

ՀՖՖ-ն հաղորդագրություն էր տարածել, կոչ անելով երկրպագուներին ակցիաներ չանել, որովհետև Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը որակազրկման վտանգի տակ է։ Պատկերացնու՞մ եք, վստահ չլինել, որ երկրպագուները միգուցե ակցիա անեն իր հրաժարականի պահանջով և Հայաստանը զրկվի մարզադաշտից, միևնույն է, Մելիքբեկյանը հրաժարական չտվեց։ Այսինքն, ինքն ավելի կարևոր է, քան ՀՀ-ի համար մարզադաշտը։

 

Ինչո՞ւ են նշանակում մարդկանց ղեկավար

 

Զարմանալի է, բայց ստիպված եմ բացատրել․ որ ամեն ինչ գնա դեպի լավը։ Ֆուտբոլի պարագայում ավելի պարզ է՝ չեմպիոններ ունենանք, հաղթենք, մեր հավաքականը բարելավվի իր դիրքերը վարկանիշային աղյուսակում,  լավ մանկապատանեկան թիմեր ձևավորվեն վաղվա համար։

 

Ի՞նչ է արել Մելիքբեկյանը․

 

Չեմպիոնը հեռացել է հավաքականից։ Աշխարհում 36 տարեկանից բարձր տարիքային խմբի թոփ խաղացողը մեր հավաքականում չէ, որովհետև երբեք մաքուր շոր չհագածները որոշել էին նրան դաս տալու փորձեր անել։

 

Աբսուրդի հեղինակ Մելիքբեկյանը․

 

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» վաճառվել է և արդյունք գրանցողները, փաստացի, հեռացվել են ֆուտբոլից։ Պատկերացնու՞մ եք աբսուրդի աստիճանը․ օրինակ, «Ինտերը»՝ Իտալիայի չեմպիոնը, սեփանակատերերը վաճառեն։ Ինչու է Հայաստանի չեմպիոն թիմը վաճառվել, մեկ մարդու պատճառով և դա Մելիքբեկյանն է։ Մելիքբեկյանի օրոք Հայաստանում ֆուտբոլի չեմպիոնը նախ մարզադաշտ չէր ստանում, իսկ հետո ստիպված եղավ վաճառել ակումբը։ Ի՞նչն է խանգարում ենթադրել, որ այս մարդուն նշանակել են, որ քանդի։ Պա՞րզ է, չէ՞, որ նա ուժեղներին չի սիրում։ Անվճա՞ր է ստանձնել քանդման գործը, դժվար է  ասել, բայց մի օր կպարզվի, բաժնետերերն էլ կպարզվեն։

 

Ինչու՞ չի սիրում ուժեղներին, բազմաթիվ պատճառներով՝ փոքրոգի մարդիկ մեծությունների չեն սիրում, իրենց պաշտամունքի առարկանները մաքսիմում կարող են Արայիկ Հարությունյանները։ Մխիթարյանին ո՞նց հարգի․ ո՛չ կարող է սիրաշահել, ո՛չ կարող է տեր դառնալ, ո՛չ էլ ծառա, ոչ էլ ունակ է Համլետ Մխիթարյանի անվան հուշամրցաշար կազմակերպել, իր մաքսիմումը քաղաքական հպատակության նպակատով Իջևանում ֆիզկուլտուրայի ուսուցչի 85-ամյակին նվիրված հուշամրցաշարն է, որ սիրաշահի Նիկոլ Փաշինյանին, ով իր հոր անվան հուշամրցաշար անցկացնելու լուրից, ասում են՝ զարմացել է։

 

Հայ երկրպագուները տեղ չունեին ոչ միայն մարզադաշտում

 

Մելիքբեկյանը Հանրապետության Հրապարակը հանձնել էր վրացի երկրպագուներին, տեղ չտալով հայերին։ Գիտե՞ք ինչու, որովհետև վրացի երկրպագուները իր հրաժարականը չեն պահանջում։ Անինքնասիրության վարպետ է նա։ Տեսնե՞ս՝ երկու օրից Թբիլիսիում Ազատության հրապարակը տալու են հայ երկրպագուներին, որ երթով մեկնեն մարզադաշտ, վրացիներին էլ ասելու են՝ էնքան ուրիշ հրապարակ կա, մի տեղից եկեք։ Ազգային ատելության մոլուցքով տարված այս մարդը կարո՞ղ է սպորտ զարգացնել։ Սեփական եսը նա վեր է դասել հավաքականին երկրպագելուց։  

 

Մելիքբեկյանի փոքրոգությունը հասնում է այնտեղ, որ նախընտրում է տոմս բաժանել, այնպես անել, որ քիչ երկրպագու գա, ու բացարձակ հետաքրքիր չէ, որ վրացի երկրպագուները գալու են կազմակերպված, շատ, ավելին՝ նպաստել էր, որ հյուրերն ավելի հավաք ու կազմակերպված լինեն, և մեծաքանակ, իսկ մեր եկրպագուները մարզադաշտում չերևան։ Ոչինչ, կարևորն իր դեմ ակցիա չի լինի։ Պարզ է, թե ինչու՞ էր այդքան ջանք խնայել, որովհետև ստադիոնում լինելու էր Նիկոլ Փաշինյանը։

Նրան հետաքրքիր չէ, որ թույլ հավաքականի համար առնվազն պետք է ուժեղ մարզադաշտ ձևավորել, ոգի փոխանցել, չէ, իրեն հետաքրքիր է, որ իր հրաժարականը չպահանջեն։

Մարդու, ղեկավարի, մարզասերի զրո հատկություն չունեցող այս անձն ընտրել է տակտիկա․ կապ չունի ինչ ես անում, ու որքան են քո հրաժարականը պահանջում, լավ ես լինում ՔՊ-ականների հետ և լավ է լինում գործերդ։

Hayastan.news-ը գրել էր, որ Մելիքբեկյանը տոմսերը բաժանել է քույր-նախարարություններին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին բաժանեն իրենց մտերիմներին, որպեսզի երկրպագուներին տոմս չմնա, մարզադաշտն էլ դատարկ չլինի։ Արձագանքը՝ զրո, որովհետև բոլորն իրար պես են։  

 

Օրինակ, ինչպես բանկում հերթագրման ապարատը, նա էլ ՔՊ-ականների համար է աշխատում այդ մեխանիզմով՝ մեկը հերթագրվում է ձրի տոմսի համար, մյուսը՝ փողի, մյուսը՝ շրջագայության, մյուսին պատիվ է տալիս, մյուսին՝ մարտի ութին նվեր, մյուսի հոր պատվին հուշամրցաշար է կազմակերպում։

 

Ինչ սպասել մեկից, ում նպատակը ազգային հավաքականի հաշվին սեփական շահն է։ Ավելին, շարունակվում են լուրերը, որ նա ադրբեջանաթուրքական պրոպագանդայով զբաղվող կայքի հիմանդիրն է։

 

Վստահ եմ, կգա ժամանակը և ըստ չափի և ըստ փաստի կասեն, թե ինչն ու ինչքան է  հետաքրքրել Արմեն Մելիքբեկյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում։ 

Վերլուծական