Հետևեք մեզ։

Red Wings-ը մեկնաբանել է Սոչի-Երևան չվերթի գրեթե 24 ժամ ուշացման պատճառը

17:26, 05 ապրիլ 2025
Red Wings-ը մեկնաբանել է Սոչի-Երևան չվերթի գրեթե 24 ժամ ուշացման պատճառը

Red Wings ավիաընկերության ինքնաթիռը գրեթե մեկ օր ուշացումով Սոչիից մեկնել է Երևան. չվատախտակին նշված է, որ օդանավը 18։20-ին կհասնի Հայաստան։

 

«Մառախուղի պատճառով բոլոր փոխադրողները բախվել են հյուրանոցային համարների պակասի խնդրին, բայց Red Wings-ի ներկայացուցիչներն ուշացած չվերթերի բոլոր ուղևորներին ուշադրություն են հատկացնում և 4 ժամը մեկ սնունդ են տրամադրում»,- փոխանցում են ավիաընկերությունից։

 

Red Wings  ավիաընկերության ուղևորները մեկ օր է, ինչ Սոչիից Երևան հասնել չէին կարողանում։

 

Red Wings ավիաընկերության ուղևորները գրեթե 24 ժամ չեն կարողանում Սոչիից Երևան հասնել (տեսանյութ)

Վերլուծական

Ամենաընթերցվածները