Հետևեք մեզ։

Դա մեկ բան կարող է նշանակել՝ նա երկար փորձել է լռել, թաքցնել, դիմանալ․ Լուսինե Թովմասյանը՝ Անդրեի կնոջ մասին

11:46, 09 ապրիլ 2025
Դա մեկ բան կարող է նշանակել՝ նա երկար փորձել է լռել, թաքցնել, դիմանալ․ Լուսինե Թովմասյանը՝ Անդրեի կնոջ մասին

Մոդել Լուսինե Թովմասյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում անդրադարձել է երգիչ Անդրեի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի գրառմանը:

«Բռնության թեման երբեք չի կարելի անտեսել: Երբ կինը, ունենալով փոքրիկ երեխա, պատրաստ է հրապարակել նման ծանր մեղադրանք, դա միայն մեկ բան կարող է նշանակել՝ նա երկար փորձել է լռել, թաքցնել, դիմանալ:

Լինելով հայրենիքից հեռու՝ փոքրիկով անցնել այդ դաժան ճանապարհը, սարսափելի է, և այդ բռնությունը միայն ու միայն դատապարտելի է: Ուժը լռության մեջ չէ, այլ ճշմարտությունը բարձրաձայնելու»,- գրել է Լուսինե Թովմասյանը:

 

 Օրս սկսվում էր տագնապով` կհարվածի, կվիրավորի, թե կսպառնա զրկել երեխայից. Անդրեի նախկին կնոջ գրառումը

Վերլուծական