Հետևեք մեզ։

Գյումրիում ընտանիքի մաhվան պատճառ դարձած վարորդը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման

21:11, 10 ապրիլ 2025
Գյումրիում ընտանիքի մաhվան պատճառ դարձած վարորդը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման
Այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ա. Գեղամյանի նախագահությամբ, հրապարակվել է 2024թ. հուլիսի 26֊ի ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասը։ Այս մասին գրել է տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը․
 
«Մեղադրյալ Արմեն Տոնոյանը ճանաչվեց մեղավոր, որպես հիմնական պատիժ` դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ որպես լրացուցիչ պատիժ` 3 տարի ժամկետով զրկվեց վարորդական իրավունքից։ Մյուս մեղադրյալ Արման Ալեքսանյանը ճանաչվեց մեղավոր, որպես պատիժ նշանակվեց տուգանք 750.000 ՀՀ դրամի չափով։ Տուժողների գույքային հայցերը բավարարվեցին մասնակի` համապատասխանաբար 4 մլն և 2 մլն ՀՀ դրամի չափով։
 
Հիշեցնեմ, որ նախորդ դատական նիստի ժամանակ մեղադրյալներն ընդունել էին իրենց մեղքը, նշանակվել էր արագացված դատաքննություն, նշանակվել էին լրացուցիչ դատալսումներ»,-գրել է փաստաբանը։
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները