Հետևեք մեզ։

Ինչո՞ւ և որտե՞ղ Երևանի քաղաքապետարանը բնակարան նվիրեց Ֆորշին

15:52, 23 մայիս 2023
Ինչո՞ւ և որտե՞ղ Երևանի քաղաքապետարանը բնակարան նվիրեց Ֆորշին

Hayastan.news-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանի ավագանին  նիստի օրակարգում նախագիծ է ներառել  ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշին բնակարան նվիրելու վերաբերյալ։

 

Այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշեց  Երևան համայնքի սեփականություն համարվող Շինարարների փողոցի 15 շենքի 63 բնակարանը՝ 70.15-քմ մակերեսով, սեփականության իրավունքով անհատույց նվիրել Վահան Գևորգյանին՝ Ֆորշին, ով վերջին տասը տարին բնակվում էր վարձակալած բնակարանում։

 

Ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը հարցրեց, թե ինչու են որոշել բնակարան նվիրել հենց Ֆորշին՝ հաշվի առնելով, որ նման մասնագիտություն ունեցող մարդիկ բարձր եկամուտներ են ունենում։

 

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը պատասխանելով հարցին ասաց, որ մշակույթի և գիտության ոլորտում կան գործիչներ, որոնք ապրում են վատ վիճակում․ «Քաղաքապետարանի նախաձեռնությունն է, Ֆորշն այս քաղաքի կոլորիտն է, ամեն մեկը թող քվերակի ըստ իր խղճի»: 

Որոշումն ընդունվեց։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ