ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է ներկա գտնվի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, հայտնում է New York Post-ը՝ հղում անելով նրա օրակարգին ծանոթ աղբյուրներին։
«Նախագահ Թրամփը կարող է այս շաբաթվա վերջին Վատիկանում մասնակցել հանգուցյալ Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը», - թերթին հայտնել են անանուն աղբյուրները:
Ինքը՝ նախագահ Թրամփը, երկուշաբթի օրը լրագրողներին ասել է, որ դեռ չգիտի՝ մասնակցելու է Պապի հուղարկավորությանը, թե ոչ։
«Ես դեռ չգիտեմ: Մենք հետո կխոսենք այդ մասին: Ես պետք է ստուգեմ ժամանակացույցը», - ասել էր Թրամփը։