Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է ներկայացվել:
Քննչական կոմիտեից հայտնել Էին, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):
Ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ոչ ծեծկռտուքի վարույթով։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ Սա, ամենայն հավանականությամբ, վերաբերում է ապրիլի 29-ին տեղի ունեցած իրադարձություններին, երբ թաղապետը հայհոյել էր Արթուր Չախոյանին։