Հետևեք մեզ։

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Աննա Վարդապետյանի բողոքը Ղարիբ Բաբայանի խափանման միջոցի վերաբերյալ

19:53, 17 մայիս 2025
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Աննա Վարդապետյանի բողոքը Ղարիբ Բաբայանի խափանման միջոցի վերաբերյալ

Ղարիբ Բաբայանի պաշտպան Վլադիմիր Հայրապետյանը հայտնել է․ «Ղարիբ Բաբայանի գործով քրեական Դատարանի 02․02․2025թ-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարման արդյունքում՝ Ղարիբ Բաբայանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն և որպես պարտականություն սահմանելով, դատարանը արգելել է Ղարիբ Բաբայանին սոցիալական ցանցերում, համացանցային հարթակներում, ծառայություններում կամ կայքերում հրապարակային կոչեր կատարելը։


Դատարանի հիշյալ որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով։ Վերաքննիչ քրեական Դատարանի 06․03․2025թ-ի որոշմամբ բավարարվել է նրա բողոքարկումը և հիմնավոր կասկածի բացակայությունը արձանագրելով մերժել է դատախազի հատուկ վերանայման բողոքը։

 

Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ հատուկ վերանայման Վճռաբեկ բողոք է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազի կողմից, որի արդյունքում էլ ՀՀ Վճռաբեկ Դատարանի քրեական պալատը 07․05․2025թ-ի որոշմամբ՝ մերժել է Գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։ Այսպիսով վերաքննիչ քրեական դատարանի որոշումը մնաց օրինական ուժի մեջ»։

 

 

Ղարիբ Բաբայանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները կվերացվեն

 

Տեսանյութի գործով ձերբակալված անձը՝ Ղարիբ Բաբայանը, արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական. Ռուբեն Մելիքյան

 

Արցախցի Ղարիբ Բաբայանը չկալանավորվեց

 

ՄԻՊ- ն անդրադարձել է Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները