Հետևեք մեզ։

Բանակցությունների սեղանի շուրջ նույն Ադրբեջանի նախագահը բոլորովին այլ բան է խոսում․ Գնել Սանոսյան

12:24, 29 մայիս 2023
Բանակցությունների սեղանի շուրջ նույն Ադրբեջանի նախագահը բոլորովին այլ բան է խոսում․ Գնել Սանոսյան

Ադրբեջանի նախագահին ոչ արձագանքողը, ոչ պատասխանողը, կամ էլ պատասխանը որոշողը ես չեմ, դա իմ տիրույթում չէ։ Ուղղակի, որպեսզի չստացվի, թե ձեր հարցին չարձագանքեցի, ասեմ, որ կա բանակցությունների ակտիվ պրոցես, և սեղանի շուրջ նույն Ադրբեջանի նախագահը բոլորովին այլ բան է խոսում։

Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, պատասխանելով Hayastan.news-ի հարցին, թե մինչև իրենց քաղաքական թիմի ղեկավարը խոսում է խաղաղության պայմանագրից, Ալիևը սպառնում է Արցախին։

Գնել Սանոսյանն ասաց, որ կարևորը բանակցություններ են․ «Կարծում եմ, ոչ միայն իմ, այլ ձեր և բոլորիս համար կարևոր են բանակցությունները՝ որ երկիրը բանակցությունների սեղանի շուրջ ի՞նչ է խոսում, ի՞նչ է արտահայտում, իսկ թե մեր երկիրն ի՞նչ է խոսում բազմաթիվ անգամ լսել ենք, ինչպես նաև քիչ առաջ լսեցինք»։