Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ուկրաինական անօդաչուների կողմից Մոսկվայում բնակելի շենքերի վնասումը։
«Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության շենքի վրա մեր հարձակմանը Ուկրաինան պատասխանեց բնակելի շենքերի վրա հարձակումներով, Մոսկվայի հակաօդային պաշտպանությունը գոհացուցիչ աշխատեց, աշխատելու բան կա», ասել է ՌԴ նախագահը։
«Կիևը մեզ դրդում է արձագանքել, Ուկրաինայի քաղաքացիները պետք է հասկանան, թե ինչի են մղում մեզ Կիևի իշխանությունները»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը Մոսկվայի վրա հարձակվելու համար օգտագործել են ութ անօդաչու թռչող սարք․ «Հարձակմանը մասնակցել է ութ ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք, խոցվել են հակառակորդի բոլոր անօդաչու թռչող սարքերը։ Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի քանի շենքում ոչ զգալի վնասներ են եղել»,- ասվում էր հրատարակության մեջ։