Հետևեք մեզ։

ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

09:17, 25 հուլիս 2025
ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Սյունիքի մարզում ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից:

«Վարույթը հարուցվել է քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Երեկ Hayastan.news-ը տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները